ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԵԱՏՄ-ն կարող է համալրվե՞լ

ԵԱՏՄ-ն կարող է համալրվե՞լ
19.03.2017 | 18:28

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ իր երկիրը կարող է մոտ ապագայում անդամակցել ԵԱՏՄ-ին: Իգոր Դոդոնը, որ հաղթել է նախագահի ընտրությանը եվրոպական ինտեգրացիայի կողմնակիցներին, հայտարարել է, որ առաջիկայում Մոլդովան փոխըմբռնման հուշագիր կստորագրի ԵԱՏՄ-ի հետ, իսկ հետո նաև կարող է անդամակցել այդ կազմակերպությանը:

Ապրիլի 3-ին նախատեսված է փոխըմբռնման հուշագրի ստորագրումը Քիշնևում ԵԱՏՄ հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի և Իգոր Դոդոնի միջև: Հաջորդ քայլը կարող է լինել շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Մինչ այդ Մոլդովայի նախագահը մարտի 17-ին Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը կարողացել է հասնել նրան, որ մոլդովական մի քանի ապրանք Ռուսաստանի շուկայում կհայտնվեն առանց մաքսատուրքի՝ գինիներ, պահածոներ, գյուղմթերքներ: Դոդոնը Պուտինի հետ հանդիպմանը լուծել է նաև աշխատանքային միգրանտների հարցը, որոնց թիվն ըստ տարբեր հաշվարկների կազմում է 700 հազարից մեկ միլիոն մարդ:

Դիտվել է՝ 788

Մեկնաբանություններ